Բացառիկ ձևաչափ՝ Հայաստանում. գործարարներին բիզնեսի զարգացմանը խթանող գործիքներ են տրվելու. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Վաղը առաջին անգամ Հայաստանում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը հանդես կգա բացառիկ դասախոսությամբ՝ «Հարկային հսկողություն» թեմայով։ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ Հայաստանում նման ձևաչափ երբեք չի եղել:
Նա նշել է, որ բիզնեսի զարգացմանը խթանող այս միջոցառմանը մասնակցելու բավականին մեծ ակտիվություն կա և՛ գործարարների, և՛ հաշվապահների կողմից: Նաիրի Սարգսյանի խոսքով՝ դասախոսությունը գործարարներին իրավունքների պաշտպանության գործիքներ է տալու, նաև իրազեկվածություն, հաստատակամություն՝ բիզնեսը շարունակելու ու զարգացնելու համար:
«Բացառիկությունը նախ՝ թեմայի ընդգրկվածությունն է: Այն իր մեջ ամբողջ հարկային հսկողությունն է ներառում, ինչպես նաև հարկատուի իրավունքների պաշտպանության բոլոր մեխանիզմները: Բացառիկ է նաև նրանով, որ այն Հայաստանի զարգացմանն ուղղված իրազեկում ու դասախոսություն է. կասկած չունենք, որ ՀՀ հետագա զարգացումը և հզորացումը պետք է սկսել տնտեսության վերակառուցումից, իսկ հավաքվող գումարներն ուղղել այլ ոլորտների:
Ու քանի որ գլխավոր արժեք ստեղծողները գործարարներն են, նրանց համար շատ էական ու կարևոր է այս դասախոսությունը, որ նրանք լինեն պաշտպանված, իրազեկված, հարկային մարմինների կողմից պարբերաբար անհարկի չտուգանվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ձևաչափը շարունակական է լինելու, նաև մարզեր են գնալու, որովհետև կարևոր է նաև մարզային բիզնեսի զարգացվածությունը և իրազեկվածությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում