Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին. Ջո Բայդեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի կողմից «չպատճառաբանված և չարդարացված» հարձակմանը, որը պատասխանատու է այն մահերի և ավերածությունների համար, որոնք հակամարտությունն իր հետ բերում է:
«Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կհանգեցնի աղետալի զոհերի և տառապանքների», ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ համակարգելու է գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ երաշխավորելու Ռուսաստանին «վճռական համատեղ պատասխան, որը կզսպի դաշինքի դեմ ցանկացած ագրեսիա»: «Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին»,- ասել է նա։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



