Երևանում բախվել են Mazda 3-ը, ՎԱԶ 21144-ն ու թիվ 47 երթուղու միկրոավտոբուսը, կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի դիմաց, բախվել են Mazda 3, ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



