Ուկրաինացի զինվորականները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇփման գծի ողջ երկայնքով ուկրաինացի զինվորականները զանգվածաբար հրաժարվում են ենթարկվել հրամաններին և լքում են իրենց դիրքերը։ Այս մասին հայտնել է Լուգանսկի ժողովրդական միլիցիան։
Դոնեցկում հայտնել են, որ հաջող հարձակողական գործողություններ են իրականացնում Նիկոլաևկայի շրջանում, ինչի հետևանքով Ուկրաինայի զինված ուժերը կորուստներ են կրել և լքել իրենց դիրքերը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, միայն դրա ապառազմականացումն ու ապաազգայնացումը, և հավելել է, որ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Կիևի ռեժիմի խղճի վրա։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



