Երբ կավարտվի «Դոնբասում հատուկ գործողությունը»․ Կրեմլը պատասխանել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ապառազմականացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության ժամկետը կորոշի նախագահ Վլադիմիր Պուտինը և կախված կլինի դրա արդյունավետությունից և նպատակահարմարությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ժամկետները որոշվում են արդյունավետությամբ և նպատակահարմարությամբ և կորոշվեն գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Պեսկովը նաև նշել է, որ չի կարող ռազմական տեղեկատվություն հրապարակել, և պաշտպանության նախարարությունը մնում է միակ աղբյուրը։
«Ես չեմ կարող ձեզ որևէ տեղեկություն տալ Ռուսաստանի Դաշնության ռազմական, տեխնոլոգիական և այլ բաղադրիչների մասին: Այս դեպքում միակ առաջին աղբյուրը մեր ռազմական գերատեսչությունն է», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



