Վրաստանի նախագահը հավանություն տվեց վարչապետի պաշտոնում Կվիրիկաշվիլիի թեկնածությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանություն Է տվել երկրի վարչապետի պաշտոնի համար խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված ԱԳ նախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես պաշտպանեցի ինչպես վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնաթողությունը, այնպես Էլ Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, հենց որ այն ինձ ներկայացրեցին»,- հայտարարել Է Վրաստանի նախագահը:
Այժմ վարչապետի թեկնածուն պետք Է խորհրդարանին ներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը եւ իր ծրագիրը, օրենսդիր մարմինը ձայների մեծամասնությամբ պետք Է վստահության քվե հայտնի նոր կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



