Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նախագիծը բերել Ազգային ժողով ու տապալել, երբ կա անվտանգային սպառնալիք, անհեռանկարային է և մեր շահերից չի բխում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմիացավ ընդդիմադիր պատգամավորների առաջարկին՝ դատապարտելու «Շուշիի հռչակագիրը»։

Այս թեմայի մասին զրուցել ենք ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին,թե ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները` նախկին պատգամավորն ասաց. «Իրականում չգիտեմ՝ որքանով են ծանոթ այդ հռչակագրի տեքստի ամբողջական տարբերակին բոլոր այն պատգամավորները, որոնք որոշել են կամ չեն որոշել մասնակցել այդ նիստին։ Այդ հռչակագրում հստակ կան այն նպատակները, որոնք այդ երկու պետություններն իրենց առջև դրել են, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ հստակ ներկայացնելով տարածքային հավակնություններ՝ նաև ներկայացնելով ծրագիր առ այն, որ պետք է վերացնեն հայկական մշակութային ժառանգությունը։ Այսինքն, այն ամենը, ինչի ականատեսն ենք այսօր, արձանագրված է այդ հռչակագրով, որն ուղղակի պոպուլիստական նպատակներով ստորագրված թուղթ չէ։ Դա ռազմաքաղաքական պակտ է՝ ուղղված առաջին հերթին Հայաստանի դեմ։ Եվ հենց այդ կոնտեքստում պատահական չէ, որ դրանից մոտ մեկ տարի կամ ավելի քիչ ժամանակ անց Ռուսաստանի հետ է կնքվում ռազմաքաղաքական փոխգործակցության հուշագիր։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, իմ ուշադրությունը գրավեց, որ արտախորհրդարանական որոշ ուժեր այդ հռչակագրին անդրադարձել են, հայտարարության տեքստերով հանդես են եկել։ Այստեղ խնդիրն այն է, որ այս հարցում խորհրդարանում պետք է լիներ որոշակի կոնսենսուս։ Այսինքն՝ նախագիծը բերել Ազգային ժողով ու տապալել, դա նույնն է, որ Հայաստանի Հանրապետությունն այս ամենի հետ կապված դիրքորոշում չունի։ Ուստի, եթե գործընթացը սկսվում էր, դա պետք է սկսվեր ներքին համաձայնություններով, որովհետև նախկինում եղել են այդպիսի դեպքեր։ Բայց բերել ու ուղղակի տապալել՝ փոխադարձ մեղադրանքների հերթական շղթան ներկայացնել, երբ ունես անվտանգային նման սպառնալիք, անհեռանկարային է և մեր շահերից չի բխում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա Սողոմոնյան