Կիևը զենք է խնդրում Գերմանիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը Գերմանիայից պաշտպանական զենք է խնդրել Ուկրաինայի համար։
Բեռլինում կայացած ճապազրույցում նա ասել է․ «Այսօր մենք սպասում ենք կոալիցիոն կառավարության որոշմանը՝ անհապաղ պաշտպանական միջոցներ, զենք և սպառազինություններ տրամադրել, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել Ուկրաինայի քաղաքացիական հանրությանը ավիահարվածներից ու նաև ցամաքային հարձակումներից»։
Դեսպանը դիմել է Գերմանիայի հասարակությանը՝ խնդրելով օգնել համոզելու կառավարությանը օգնել ուկրաինացիներին այս դրամատիկ ժամերին ու օրերին «ոչ միայն համերաշխության խոսքերով, այլև համարձակ արարքներով ու անհապաղ աջակցությամբ»։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



