Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ տիկին Մկրտչյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:
Դուք հայ էստրադայի յուրօրինակ ներկայացուցիչներից եք, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում:
Ձեր արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Դուք նաև վաստակավոր մանկավարժ եք և նշանակալի ներդրում ունեք նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում: Ուրախ եմ, որ հաջողությամբ շարունակում եք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել մեր երիտասարդներին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ հետագա գործունեության մեջ»:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



