Լուկաշենկոն պատրաստ է կազմակերպելու ՌԴ և Ուկրաինայի բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում վստահեցրել է նրան, որ Մինսկը պատրաստ է ստեղծելու բոլոր պայմանները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի, ինչպես նաև պատվիրակությունների անվտանգության համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որն իր հերթին վստահեցրել է, որ պատրաստ կլինի ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները պատվիրակությունների ժամանման համար՝ ապահովելով նրանց անվտանգությունն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև կազմակերպել բանակցություններ»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



