Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արևմուտքը «գցում» է իր «գործընկերներին». այլ բան է ժողովրդի էմոցիան գողանալն ու հրապարակում ոսկե սարեր խոստանալը, այլ բան՝ ռեալ պոլիտիկը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես եկավ հերթական ուղերձով՝ հայտարարելով, որ Ուկրաինան մենակ է մնացել, և աշխարհը շարունակում է այս ամենին հեռվից հետևել: Վերլուծելով իրավիճակը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի իրողության մասին է մատնանշել:

«Մենք, մեծ հաշվով, տեսնում ենք այն, ինչ 1920 թվականին տեղի ունեցավ Հայաստանի հետ, 2008-ին՝ Վրաստանի հետ: Այսինքն, պայմանականորեն ասած, անգլիական նավերը ինչպես չեն գա հայկական լեռներ, այնպես էլ չեն գա ուկրաինական դաշտեր: Իսկ եթե ավելի կիրառական ու քաղաքական տեսանկյունից դիտարկենք, ապա պետք է նշենք հետևյալը. Արևմուտքը պատրաստ է ֆինանսական աջակցություն տալ այս կամ այն երկրին՝ որպես հենակետ՝ Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Արևմուտքը պատրաստ է այդ միջոցով օգտագործել այդ երկրներին, պատրաստ է մասնագետների պատրաստել, ուղարկել՝ ի շահ ԱՄՆ-ի կամ կոլեկտիվ Արևմուտքի: Բայց երբ հերթը հասնում է ռազմական գործողություններին, ինչպես 1920-ին, 2008-ին, Արևմուտքն այժմ ևս, կներեք բառի համար, «գցում» է իր, այսպես կոչված, գործընկերներին»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նշվածի վառ օրինակը տեսնում ենք Զելենսկու պարագայում:

Նրա խոսքով՝ այստեղ այլ խնդիր ևս կա: «Արևմուտքը՝ դեռ մի կողմ: Պետք է դիտարկել վերջին 8-9 ամիսների ընթացքում Ռուսաստանի կողմից ուղարկված մեսիջները: ՌԴ նախագահը, նաև Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իրենց ծավալուն հոդվածներում գրեթե բաց տեքստով ասում էին, որ եթե Ուկրաինան «հակառուսական» պրոյեկտ է, ապա Ռուսաստանի համար էքսզիստենցիալ վտանգ է ներկայացնելու: Նշում էին, որ այդ փաստի հետ իրենք չեն կարող համակերպվել: Նաև լուծումներ էին առաջարկում, որ Ուկրաինան, ըստ իր Սահմանադրության, չեզոք կարգավիճակով հաստատվեր, հրաժարվեր շարժվել դեպի ՆԱՏՕ և այլն: Մեծ հաշվով, առաջարկվում էին լուծումներ թե՛ գլոբալ առումով, թե՛ կապված Դոնեցկի և Լուգանսկի ճակատագրի հետ, և հղում էին անում Մինսկի փաստաթղթին: Բայց Զելենսկին երևի անգլիական տանկերին կամ անգլիական նավերին էր սպասում, իսկ անգլիական նավատորմը երբեք Անգլիայից բացի որևէ մեկին չի պաշտպանի: Նույնն էլ վերաբերում է ԱՄՆ-ին»,- նկատեց մեր զրուցակիցը:

Նշված համատեքստում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի և Զելենսկու նմանությունների ու ընդհանրությունների վերաբերյալ արվող հրապարակումներին՝ քաղաքագետը շեշտեց. «Մենք պետք է նախ հասկանանք հետևյալը. հետխորհրդային տարածաշրջաններում տեղի ունեցած հեղափոխություններն արտաքին քաղաքական որոշակի օրակարգ են ձեռք բերում, որն ուղղված է լինում Ռուսաստանի դեմ: Եվ, ինչպես ցույց է տալիս փորձը, դրանք բոլորը ոչ միայն պատերազմի, այլև տարածքային կորուստների են հանգեցնում: Նույնը եղավ Ուկրաինայում դեռ 2014-ին, Վրաստանում՝ 2008-ին, նույնը եղավ նաև մեզ մոտ: Մեծ հաշվով՝ ժողովրդի էմոցիան գողանալն ու հրապարակում ոսկե սարեր խոստանալը մեկ բան է, մեկ այլ բան է ռեալ պոլիտիկի պարագայում հասկանալ, թե աշխարհաքաղաքական ինչ տարածաշրջանում ես, և ովքեր են քո խաղացողները: Այո, թե՛ Զելենսկու, թե՛ Փաշինյանի, թե՛ Սահակաշվիլիի միջև նմանությունները շատ են: Բայց, դրա հետ մեկտեղ, կուզենայի մեկ հանգամանքի վրա ուշադրություն սևեռել: Ինչպես արդեն նշեցինք, Զելենսկին հայտարարեց, որ իրենք մենակ են մնացել:

Անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ինչ էր տեղի ունենում 44-օրյա պատերազմի ընթացքում և ինչպես ավարտվեց այն, մենք բոլորս էլ ականատես եղանք, թե ինչպես էին մեզ օգնում թե՛ իրանական, թե՛ ռուսական կողմերը: Ռուսական կողմի հետ կապված՝ հստակ կարող ենք ասել զենքի մատակարարումների, ինչպես նաև ամեն գնով պատերազմը կանգնեցնելու նպատակով բանակցային գործընթացում ակտիվ ներգրավվածության մասին: Ճիշտ է՝ իր շահերից ելնելով, բայց Ռուսաստանն իրականացնում էր գործողություններ, որ իր ռազմավարական գործընկերը խայտառակ պարտություն չկրի:Իսկ Ուկրաինայի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է: Հույսը դնելով Արևմուտքի վրա՝ իրենք չսերտեցին այն ամենի դասերը, ինչը կատարվում էր պոստսովետական տարածքում»:

Քաղաքագետն այս համատեքստում շեշտեց, որ Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի օր է՝ նույն միտքն է կրկնում. «Ալիևի հետ խոսելիս ևս կրկնեց ու ասաց, որ իր համար էքսզիստենցիալ վտանգ տեսնելու դեպքում Ռուսաստանն այն ոչնչացնելու է, բայց, ինչպես Ղազախստանում, եթե ՌԴ-ին բարեկամական իշխանություն կա, վտանգի պարագայում ՌԴ-ն պատրաստ է աջակցել իրենց: Սա նշանակում է նոր աշխարհակարգի կանոնների վերաբերյալ հստակ ձևակերպում՝ Պուտինի կողմից: Իրենք պոստսովետական տարածաշրջանը հենց նշված մոդելի շրջանակներում են տեսնում: Այսինքն, նրանք ուկրաինացիներին տարբեր մեթոդներով ու ձևերով բազում բաներ են ասել, բայց նրանք պարզապես կա՛մ չեն ընկալել, կա՛մ ունակ չեն եղել ընկալել: Կամ էլ նրանք, ովքեր իրապես ղեկավարում են Ուկրաինայի իշխանություններին, պատրաստ են եղել զոհաբերել Ուկրաինան՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու և, օրինակ՝ ռուսական գազը սեփական ամերիկյան գազով փոխարինելու համար: Իրողությունները հենց այս տիրույթում պետք է դիտարկել»:

Իսկ թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի կեցվածքն այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների ու լարվածության ֆոնին, քաղաքագետը նշեց. «Նախ՝ 2020 թվականի նոյեմբերից հետո մենք արդեն չունենք այն կարգավիճակը, որն ունեցել ենք նախկինում: Այսինքն, մենք շատ դեպքերում գործոնից վերածվել ենք գործիքի: Մենք պետք է հասկանանք, որ շատ մեծ ազդեցություն, այնուամենայնիվ, չենք կարող ունենալ: Միևնույն ժամանակ, գոնե լռելու լավ հնարավորություն ունեինք: Բայց հարց է, թե ինչն էր ՀՀ ԱԳՆ-ին ստիպել հայտարարել, թե Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների ճանաչման հարց մեր օրակարգում չկա: Պարզապես կարելի է լռել: Բացի այդ, անկախ ամեն ինչից, այդ տարածաշրջանում կա հումանիտար հարց, հումանիտար խնդիր, և այնտեղ շատ հայեր են բնակվում: Մենք կարող ենք մեր գործողությունները կենտրոնացնել հումանիտար ասպեկտի վրա: Վստահ եմ՝ այդ մոտեցումը ընկալելի կլիներ թե՛ մեր ռուս գործընկերների, թե՛, ամեն դեպքում, նաև ուկրաինացիների համար, որովհետև բոլորն էլ հասկանում են Հայաստանի կարգավիճակը: Մինչդեռ այլ բան տեսանք: Ու երբ քո ռազմավարական դաշնակիցը որոշում է ճանաչել նշված հանրապետությունները, ու դու հայտարարում ես, որ նման հարց մեր օրակարգում չկա, սա, այնուամենայնիվ, որոշակի լարվածություն է առաջ բերում»:

Բենիամին Մաթևոսյանի դիտարկմամբ, մի կարևոր հանգամանք ևս պետք է նշել. «Երբ ՌԴ նախագահն իր ուղերձում խոսում էր Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին, բազում մեսիջներ վերաբերու էին ոչ միայն Ուկրաինային, այլ ընդհանրապես հետխորհրդային պետությունների ճակատագրին, նաև խորհրդային ժառանգությանը: Հայաստանում որոշում կայացնողները պետք է հասկանան, որ Պուտինի խոսքերն ուղղված չեն միայն Ուկրաինային, ինչը հաշվի առնելով՝ նոր պահելաձև պետք է որդեգրեին: Սակայն տեսնում ենք, որ ընդհանրապես ոչինչ չի փոխվում: Գոնե լռելու փայլուն շանս ունենալով՝ մենք որոշեցինք այլ ճանապարհով գնալ»: Ինչ վերաբերում է այն կանխատեսումներին, թե այս լարվածությունների ֆոնին Ադրբեջանը կարող է օգտվել առիթից ու սադրանքների գնալ, քաղաքագետը նշեց, որ այս հարցը երկու կողմ ունի: «Առաջին. չմոռանանք, որ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումից հետո և մինչև հատուկ օպերացիան ՌԴ-ն Ադրբեջանի հետ համագործակցության հռչակագիր ստորագրեց, որով, փաստորեն, ինքն իր համար անվտանգ դարձրեց Հարավային Կովկասը: Այսինքն, ստեղծեց մի իրավիճակ, որտեղ ստիպված չէին լինի երկու, այսպես ասած, ճակատով պատերազմել՝ ապահովագրելով մեր տարածաշրջանը հնարավոր սրացումներից: Այս տեսանկյունից պետք է անկեղծ լինենք. ամեն դեպքում ուկրաինական ճակատը ռուսների համար ավելի կարևոր է, քան մերը:

Իրենց պետք է, որ իրենց ձեռքերն ամբողջությամբ ազատ լինեն: Հիմա՝ ինչ վերաբերում է հարցի երկրորդ կողմին: Պատմական փորձն ուսումնասիրելով՝ կտեսնենք, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը սպասում էին, թե ինչպես կավարտվի Ստալինգրադի ճակատամարտը: Ու եթե խորհրդային զորքը պարտվեր, թուրքերը մտնելու էին Հայաստան: Վստահեցնում եմ՝ եթե ռուսական կողմը անհաջողության մատնվի, թուրքերը փորձելու են այս ամենը կապիտալիզացնել Սիրիայում, Լիբիայում, ինչու չէ՝ նաև Արցախում և Հայաստանում: Բայց եթե իրողությունները դիտարկում ենք այս պահի դրությամբ, ապա իրավիճակն այլ ուղղությամբ է գնում: Զելենսկին արդեն հայտարարում է, որ պատրաստ են համաձայնել ռազմական դաշինքներից դուրս կարգավիճակին: Ամեն դեպքում, տեսնում ենք, որ ուկրաինական իշխանության դեմ Ռուսաստանի հատուկ օպերացիան տալիս է իր արդյունքները»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա․ մեկ կին մահացել է, կան վիրավորներ Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանԿիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան «Ես իմ մտքում էի ստեղծել այդ մարդուն». Օլյա Հակոբյանն առաջին անգամ անկեղծացել է Աբելից բաժանվելու պատճառների մասին Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Թունավորում՝ լապշաներից. զգուշացումՆախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՇուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համարԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Իրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ Թրամփ Քլորից 25 մարդ է թունավորվելՈսկու գինն աճել է 1.27%-ով Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Դիլիջանում այրվել է ավտոմեքենա Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԻնչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան