Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Պետք է հաղթանակած հետ գար, խոստացել էր ինձ, անընդհատ սպասում եմ, որ Նարեկը մեր տան դուռը կբացի ու անունս կկանչի...». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նարեկը պարտադիր զինվորական ծառայությունից հետո պայմանագրային զինծառայող դարձավ: Ծառայությունն անցնում էր Սիսիանի զորամասում, դասակի հրամանատարի տեղակալն էր, ավագ սերժանտ: Վալ յան ասում է՝ ամուսնուն առաջարկում էին շարունակել ուսումը, դրանից հետո բարձրացնել կոչումը, բայց նա անընդհատ հրաժարվում էր: Միշտ ասում էր՝ պետք է զինվորներիս կողքին լինեմ:

«Ընկերական էր բոլորի հետ, ամեն հարցում իրենց միջև վստահություն կար: Առհասարակ, նվիրված էր զինվորական գործին, սիրով ու պատասխանատվությամբ էր մոտենում ամեն ինչին՝ հագուստից սկսած: Այն պետք է կոկիկ ու մաքուր լիներ, մեկ րոպե շուտ զորամաս էր հասնում: Իր նվիրված աշխատանքը գնահատվել է, բազմաթիվ շնորհակալագրեր ու պատվոգրեր ունի: Պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Վալյան:No description available.

Հիշում է՝ Նարեկն առաջին հանդիպմանը զինվորական համազգեստով է եկել: Կինն ասում է՝«այն Նարեկիս շատ էր սազում, կարելի է ասել՝ հենց այդ պահին էլ սիրահարվել եմ իրեն»: Վալյան ու Նարեկը ծանոթացել և ամուսնացել են 2014 թ.-ին, մեկ տարի անց ծնվել է նրանց որդին՝ Էրիկը, որը, մայրիկի խոսքերով, ամեն ինչով նման է հայրիկին: «Երբեք չէինք վիճում, հոգատար ամուսին և հայր էր: Երբ տանն էր, ազատ ժամանակն անցկացնում էր որդու հետ: Նարեկս ինձ համար ամենալավն էր, տարբերվում էր բոլորից, իրեն որևէ մեկի հետ համեմատել չեմ կարող: Նարեկի անունը տալիս առաջին հերթին ժպտում եմ, և աչքերս արցունքոտվում են, բայց ամենաառաջինը հպարտություն եմ զգում: Լինում են դեպքեր, երբ շատ հաճախ եմ իրեն տեսնում երազում: Այդ օրերին ինձ մոտ տպավորություն է, թե իրեն իրական կյանքում եմ տեսել, կարոտս մի փոքր առել եմ իրենից, օրս էլ մի տեսակ այլ է լինում»,-արցունքների միջից ասում է զրուցակիցս, հետո հավելում՝ Էրիկս Նարեկիս ամենաթանկ նվերն է ինձ:

Հիմա, երբ աստղ է տեսնում երկնքում, որդուն ասում է՝ այդ աստղը քո հայրիկինն է, պետք է քեզ լավ դրսևորես կյանքում, լավ սովորես, որ պապան հպարտանա քեզանով: «Դպրոցում Նարեկի ու ևս մեկ զոհված տղայի՝ Արմենի անկյունն ունենք: Ներս մտնելիս յուրաքանչյուրիս առավոտը տղաների հետ բարևից է սկսվում»: Պիտի պատերազմից հարցնեմ: Թվում է՝ երբեք պատրաստ չեմ լինի միանգամից, առանց նախաբանի այս հարցն ուղղելու: Ինչպես շատերիս, Վալ յային էլ թվում է, թե կյանքը կանգ է առել 2020 թ.-ին, կարծես չկարողանանք առաջ շարժվել: «Սեպտեմբերի 27-ին Սիսիանում ևս տագնապ հնչեց, տղաները բարձրացան դիրքեր»,-ասում է Վալյան:

No description available.

Հոկտեմբերի 8-ին Նարեկն իջել է դիրքերից՝ պետք է Արցախ մեկներ: «Բարձր տրամադրություն ուներ, ասում էր՝ գնում եմ, որ հաղթանակած գամ, հանկարծ չնեղվես, չլացես: Դժվար եմ բաց թողել իրեն, ասում էի՝ մի գնա, պատասխանեց՝ չեմ կարող, տղերքն Արցախում են»: Հոկտեմբերի 9-ից սկսած օրը երկու անգամ խոսել են կամ նամակներ գրել: «Մի քանի անգամ տղաների հետ առաջնագիծ հաց և զենք-զինամթերք է հասցրել՝ առանց մեկ րոպե վարանելու. եթե ոչ ես, ապա ո՞վ: Հոկտեմբերի 14-ին էլ պետք է տանեին: Առավոտյան ընկերուհիս զանգեց, թե Նարեկից լուր ունե՞ս, ասացի՝ ոչ: Մեր ամուսինները միասին էին, եթե մեկս տեղեկություն էր ունենում, մյուսս հանգիստ էր: Ինչ Նարեկն Արցախում էր, իրեն չէի զանգել, բայց այդ պահին կարիք զգացի իր հետ խոսելու: Պատասխանեց՝ Վալ յա, լավ եմ, կզանգեմ: Ու էլ չզանգեց…»,-ասում է Վալյան:

Ողջ օրը կինն իրեն վատ է զգացել, սկեսուրը հանգստացրել է՝ պատերազմ է, գուցե այս պահին հարմար չէ, բայց Վալ յան գիտեր՝ ինչ-որ կերպ իրեն իմաց կտա, որ իր հետ ամեն ինչ կարգին է: «Օրերն անցնում էին, տագնապներս ավելանում, այդպես էլ զանգ չստացանք: Հետո ճշտումներ արեցինք, իմացանք, որ հաց են տարել առաջնագիծ, ու իրենցից այլևս տեղեկություն չկա: Մտածում էինք՝ գուցե ինչ-որ բան է պատահել, անտառում են հայտնվել, անգամ մտածել եմ, որ գերի է ընկել: Հույսով ապրել եմ ինն ամիս, երբեք վատը չեմ մտածել: Հիշում էի իր հետ համատեղ ապրած կյանքի մեր ուրախ դրվագներն ու ժպտում, լացում էի և ժպտում, հիմա էլ է այդպես»,- նշում է նա:

Իսկ ինն ամիս անց Նարեկին «գտնում» են... ԴՆԹ-ի միջոցով: «Իրեն այդպես չէի սպասում, պետք է հաղթանակած հետ գար, խոստացել էր ինձ: Օրերն անցնում են, կարոտս ու սերս էլ ավելի է մեծանում: Հաճախ եմ գնում Սիսիանի պանթեոն, զրուցում իր հետ: Տղաս էլ է գալիս, համբուրում է հայրիկի նկարը, սրբում փոշին: Բայց երեխա է, մեկ էլ կարող է ասել՝ պապաս ինչի՞ չի գալիս: Իսկ ե՞ս: Իսկ ես չեմ հաշտվում, որ Նարեկս չի գալու, հատկապես երեկոյան ժամերին ինձ թվում է՝ դուռը կբացի, անունս կանչելով ներս կմտնի: Անընդհատ սպասում եմ, որ Նարեկը մեր տան դուռը կբացի… Հոգուս մի անկյունում հավատում եմ՝ ինքը կա, ապրում է: Եթե լիարժեքորեն մտածեմ, որ մահացած է, նույն պահին ինքս կմահանամ: Իմ ուժն այսօր իմ ընտանիքն է: Նարեկի ծնողները և քույրն իմ ընտանիքն են, իմ թևն ու թիկունքը, իմ քույրն ու ծնողները, այլ կերպ լինել չի կարող»,- զրույցն ավարտում է Վալյան:

No description available.

Կարճ լռությանը հաջորդում է բոլորիս համար ամենացանկալի միտքը՝ թող այս դաժան պատերազմը չլիներ, ու չկորցնեինք մեր սիրելիներին: «Իմ միակ, անկրկնելի, սիրելի եղբայրս: Փոքրամարմին էր, բայց մեծ հոգու տեր: Կարող էինք զրուցել տարբեր թեմաներից, միշտ կիսվում էի իր հետ բոլոր հարցերով, կարոտել եմ իր խորհուրդներին: Որպես եղբայր նա միշտ իմ թիկունքին էր: Իր գալով իմ տունն ուրախությամբ էր լցվում: Մտքով միշտ իր հետ եմ, անգամ հիմա, երբ ինչ-որ քայլ եմ անում, գիտեմ, թե ինչպիսին կլիներ իր արձագանքը, ամեն ինչ այնպես եմ անում, որ իրեն գոհացնեմ, կարծես նա ֆիզիկապես իմ կողքին է»,-նշում է Նարեկի քույրը՝ Արփինեն:

Ասում է՝ երբ եղբոր անունն է տալիս, առաջինն իր արտաքին կոկիկությունն է հիշում ու անմեղ հայացքը: Արփինեի համար հատկապես ցավալի է մեկ փաստ՝ իրենց ողջ ընտանիքն այդպես էլ չիմացավ, թե ինչ պատահեց Նարեկի հետ, ինչպես նա զոհվեց: «Մինչև հոկտեմբերի 8-ը Սյունիքի դիրքերում էր, հետո իրենց իջեցրել էին, պետք է Արցախ մեկնեին: Իրեն արագ կարգի բերեց, զրուցեց տանեցիների հետ: Ամեն անգամ աչքիս առաջ այն պատկերն է, երբ ասաց՝ Ափո, Ներսեսի (Արփինեի ամուսինն է-խմբ.) համար ծխախոտ եմ գնել, հետս տանեմ, որ հանդիպենք, տամ: Հետո ճանապարհ ընկան դեպի Հադրութ: Չորս անգամ տղաներին հաց է հասցրել առաջնագիծ: Չնայած հոգնածությանը, ասել է՝ էլի կտանեմ: Ցավն այն է, որ այդտեղ ընդհատվում է իր կյանքի պատմությունը, այլևս ոչինչ չգիտենք՝ ինչ է պատահել, քանի օր են ողջ եղել, ի վերջո, ինչպես են զոհվել: Ոչինչ չգիտենք:

Ուզում ենք անընդհատ խոսել ու պատմել իր մասին, բայց իր կյանքի այդ հատվածը մինչ օրս մեզ համար անհայտ է: Ամուսնուս մասին ընկերները պատմում են, ավելի շատ ինֆորմացիա ունենք, իսկ ապերի մասին՝ ոչ: Գիտենք, որ այդ մի քանի օրվա ընթացքում կռվել է, բայց հինգ տղաները, որոնք եղել են առաջնագիծ հաց ու զինամթերք տանող մեքենայի մեջ, չեն վերադարձել, ու չգիտենք, թե ինչ է պատահել: Նաև փոխգնդապետը, որը ևս իրենց հետ է եղել: Նրան, ի տարբերություն հինգ տղաների, մինչ օրս չեն գտել: Ինն ամիս տևեց սպասումը, մտքերով իր հետ էի, անծանոթ ու ծանոթ զանգերի հետ վեր էի թռչում, հույս ունեի, որ իր ձայնն եմ լսելու: Ինն ամիս անց գտանք իրեն: Բոլորն ասում էին՝ այնքան ճարպիկ է, որ իր հետ բան չի լինի, կգա, բայց, ցավոք…Ամուսնուս ու եղբորս կորցրեցի այս պատերազմում, ցավս մեծ է ու անսփոփելի»,-եզրափակում է Արփինեն: Հ. Գ. Նարեկ Մնացականյանը Սիսիանի քաղաքապետարանի կողմից արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա