Դատավորների ընդհանուր ժողովը չկայացավ, քվորում չլինելու հիմքով. Ռոբերտ Հայրապետյան
ԲԼՈԳՌոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ըստ հրապարակված տեղեկությունների ԲԴԽ-ում ժամանակավորապես ներդրված նախագահի կատարածու Զհանգիրյանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի դատավորները չներկայանան հրավիրված արտահերթ Ժողովին:
Հետաքրքիր է սակայն «ենթարկված» դատավորները տեղյակ են արդյոք «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի այն կարգավորման մասին, համաձայն որի ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է մասնակցել Ընդհանուր ժողովի, իսկ Ընդհանուր ժողովի հանձնաժողովի անդամ լինելու դեպքում՝ այդ հանձնաժողովի նիստերին:
Սա դատավորի՝ ի պաշտոնե գործելիս վարքագծի կանոն է, որի խախտման համար «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածը նախատեսում է սանկցիա, այն է՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը:
Եթե ժողովին չներկայացած դատավորները տեղյակ չեն սրա մասին, ապա շուտով առիթ կունենան տեղեկանալու, քանի որ նույն ՍՕ-ի 78-րդ հոդվածը Ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովին պարտավորեցնում է դիմել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



