Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ՝ 35-ամյա Բեգլար Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



