Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի առանձին հատվածներում այսօր օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև, մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ փետրվարի 27-ին, 28-ին, մարտի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ին, 3-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ:
Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում են կարճատև տեղումներ, մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:
Փետրվարի 27-ին, 28-ին, մարտի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 5-10մ/վ, փետրվարի 26-ին, մարտի 2-ին, 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։