Ժիրինովսկու վիճակը գնալով վատանում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին և մտցրել արհեստական կոմայի վիճակի մեջ: Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, հայտնում է Mash Telegram ալիքը։
Ալիքի տվյալներով՝ Ժիրինովսկու վիճակը վերջին օրերին գնալով վատանում է։ Տեղեկություններ են եղել, որ նա դժվարությամբ է կարողանում խոսել և շնչել, ինչի պատճառով բժիշկները նրան տեղափոխել են կենսապահովման ապարատ։
Սակայն Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ քաղաքական գործչի առողջական վիճակի վատթարացման մասին տվյալները չեն համապատասխանում իրականությանը։
Կուսակցությունից հայտնել են, որ Ժիրինովսկու առողջական վիճակը գնահատվում է կայուն։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



