ՄԱԿ-ը հայտնել է, թե քանի մարդ է լքել Ուկրաինան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հայտնել է, որ Ուկրաինայից ավելի քան 150 հազար մարդ է հեռացել։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։
«Ավելի քան 150 հազար ուկրաինացի փախստականներ այժմ հատել են հարևան երկրների սահմանը, որոնց կեսը՝ Լեհաստան, իսկ շատերը՝ Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա և այլ երկրներ»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ բնակչությունն ակտիվորեն տեղաշարժվում է նաեւ Ուկրաինայի տարածքում, սակայն ռազմական իրավիճակը «դժվարացնում է քանակի գնահատումն ու օգնություն ցուցաբերելը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոլդովան ընդունել է Ուկրաինայից մոտ 25 հազար փախստականի։ Բացի այդ, երկիրը ստացել է ապաստանի 430 դիմում։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



