Թուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի անցման համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ստամբուլի առափնյա անվտանգության վարչությունում՝ նշելով, որ համապատասխան որոշում չեն ստացել։
Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտարարություն է տարածել Թուրքիայի նեղուցներով ռուսական նավերի անցումն արգելելու մասին։ Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևն Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսական նավերի համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար, սակայն ռուսական կողմն իրավունք կունենա իր նավատորմը վերադարձնել բազա։
«Նեղուցները բաց են, մենք նման որոշում չենք ստացել»,- ասել է վարչության ներկայացուցիչը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



