Զելենսկին պահանջել է Ռուսաստանին զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձայնի իրավունքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի ընթացքում նա ասել է, որ Ռուսաստանը պետք է մնա առանց ձայնի իրավունքի համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ագրեսոր երկրին (խոսքը Ռուսաստանի մասին է - ՏԱՍՍ) զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձայնի իրավունքից։ Ես դա քննարկել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում»,- ասել է պետության ղեկավարը։
Զելենսկին նաև ասել է, որ Գուտերեշի հետ զրույցում ինքը կողմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության գործողություններն ու հայտարարությունները որպես «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն» որակելուն։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



