Դոնեցկի մարզի հայերի միության նախագահը տեղեկացնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱհավոր վիճակ է, անընդհատ կրակում են: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի մարզի ներկայացուցչության նախագահ Վահագն Մաթևոսյանը՝ անդրադառնալով Դոնեցկում հայ համայնքի վիճակին: Նա նշեց, որ թեև ինքը դուրս է եկել մարզից, բայց այնտեղ մնացած հայերի հետ անընդհատ կապի մեջ է:
«Ունենք հայեր, ովքեր դուրս չեն եկել և չեն էլ ուզում դուրս գա»,-ասաց նա և նշեց, որ հիմա արդեն էվակուցիան վտանգավոր է:
«Չեմ կարող ասել թե ինչու են որոշում կայացրել մնալ, չեն ուզում իրենց տները լքեն: Որոշ մարդի կ էլ մտքափոխվել են, բայց հիմա չեն կարողանում դուրս գալ, քանի որ վտանգավոր է»,-ասաց նա:
Վահագն Մաթևոսյանը նշեց, որ հայ զոհերի մասին տեղեկություններ չկան, բայց գիտի որ տներ են քանդվել հրետանային արկերից, մարդիկ տեղափոխվել են ուրիշ շինության նկուղներ: Նա նաև տեղեկացրեց, որ այժմ մնացածների մոտ սննդի խնդիր կա:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունները այսօր կմեկնարկեն Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 13։00-ին։ Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական, բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։