Ուկրաինայում ադրբեջանցիների ավտոշարասյունը գնդակոծվել է․ կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Օդեսայի մարզից Մոլդովա տարհանվել փորձող ադրբեջանցիների ութ ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունի գնդակոծության ժամանակ երեք մարդ է զոհվել, չորսը վիրավորվել է։ Եվս մեկ մարդ է զոհվել Խարկովի կենտրոնում անհայտ ուղղությամբ կրակոցից, հայտնում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը։
Փետրվարի 25-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայում ռուս զինվորականների հատուկ գործողության մեկնարկից ի վեր Մոլդովա է տարհանվել 100 ադրբեջանցի։ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված Ադրբեջանի շուրջ 500 քաղաքացի մեկնել է Մոլդովա, ևս 190 մարդ մեկնել է Լեհաստան։ Ադրբեջանի քաղաքացիներին ժամանակավորապես ընդունելու պատրաստ երկրներին ավելացել են Հունգարիան և Ռումինիան։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



