Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել երկու հայ գերիների դատավարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում այսօր տեղի է ունեցել երկու հայ գերիների՝ Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օտարի Ռաֆայելյանի դատավարությունը, ում նրանք մեղադրում են «ահաբեկչության մեջ»։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, դատավարությունը տեղի է ունեցել Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանում։
Պետական մեղադրողն իր խոսքում խնդրել է Իշխան Սարգսյանին դատապարտել 20, իսկ Վլադիմիր Ռաֆայելյանին՝ 19 տարվա ազատազրկման։ Դատախազը պահանջել է նաև նրանց պատիժը սահմանել խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, որից հետո նրանց վտարել Ադրբեջանից։ Հայ ռազմագերների շինծու գործով հաջորդ դատավարությունը նախատեսված է մարտի 7-ին։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



