Կիևի արևմուտքում կատաղի մարտեր են ընթանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական զորքերը փորձում են մտնել Ժիտոմիրի մայրուղի՝ Բորոդյանկայից ճեղքելով Մակարով։ Այս մասին հայտարարել է Կիեւի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան։
Նրա խոսքով՝ այժմ կատաղի մարտեր են ընթանում Կիեւի մոտ Բորոդյանկա - Բուզովայա ուղղությամբ։
Նա նաև նշել է, որ Կիևի մարզում երկու խնդրահարույց ուղղություն կա.
«Դա Ժիտոմիրի մայրուղու ուղղությունն է. Բուչա, Գոստոմել, Վորզել, Բորոդյանկա, երկրորդը Դիմերն է, Իվանկովը և Պոլեսիեն»,- նշել է նա և հավելել, որ իրավիճակը ծանր է մարդասիրական օգնության առումով։
Մասնավորապես, սննդամթերքի և դեղորայքի առաքման հետ կապված դժվարություններ կան:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



