Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան երես չի թեքելու Ռուսաստանից և Ուկրաինայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը չի խախտի իր պարտավորությունները դաշինքների հանդեպ, որոնց անդամ է, բայց երես չի թեքվի նաև Ուկրաինայից և Ռուսաստանից։ Այս մասին նա հայտարարել է նախարարների կաբինետի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան չի հրաժարվի իր ազգային շահերից, սակայն չի անտեսի տարածաշրջանային և գլոբալ հավասարակշռությունը։ Մենք երես չենք թեքի Ռուսաստանից կամ Ուկրաինայից»,- ասել է նա։
Նրա խոսքով, Թուրքիան օգտագործում է Մոնտրոյի կոնվենցիայով իրեն տրված լիազորությունները՝ կապված նեղուցներում նավերի տեղաշարժի հետ, որպեսզի կանխի ճգնաժամի սրումը։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



