Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շրջանառությունը կընկնի, վաճառքները կկրճատվեն, կնվազեն արտահանողների եկամուտները»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագետ Ռոբերտ Հարությունյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական միտումներին, ՀՀ-ում առկա շարունակական գնաճին, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին ՀՀ-ին սպասվող մարտահրավերներին:

Անդրադառնալով նախ 2021 թ.-ին արձանագրված շուրջ 5,7 տոկոս տնտեսական աճին՝ տնտեսագետը մեզ հետ զրույցում շեշտել է, որ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող աճը, այսպես կոչված, նոմինալ ՀՆԱ-ի աճն է. «Նոմինալ ՀՆԱ-ի աճն ու ռեալ աճը տարբերվում են իրարից գնաճի մակարդակով: Այսինքն, երբ մեզ մոտ շուրջ 5 տոկոսով աճ կա, ու այդ աճից հանում ենք գնաճը, ստացվում է, որ իրականում անգամ 2 տոկոս անկում ենք ունեցել կամ առնվազն աղքատացել ենք: Թեպետ մեր ֆինանսական հնարավորությունները 5 տոկոսով աճել են, բայց գնաճը, այսպես ասած, կերել է այդ հզորությունը, ավելին՝ 2 տոկոսով գերազանցել է աճի ցուցանիշը: Այնպես որ, չենք կարող ասել, թե մեր տնտեսական աճը խոստումնալից է: Ասել, որ վերականգնողական փուլում ենք ու աճում ենք, ևս այդպես չէ: Այնպես որ, 5 տոկոս տնտեսական աճը մոտ 7 տոկոս գնաճի պարագայում, իհարկե, բացասական ցուցանիշ է»:

Խոսելով մարտահրավերների մասին ու այդ համատեքստում դիտարկելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները՝ Ռոբերտ Հարությունյանը շեշտեց մի քանի հնարավոր ռիսկերի մասին. «Այդ պատժամիջոցներն, այսպես թե այնպես, կարող են անդրադառնալ մեզ վրա՝ հաշվի առնելով մեր և Ռուսաստանի տնտեսությունների փոխկապակցվածությունը, փոխազդեցությունը: Այս պարագայում մենք ստիպված ենք լինելու ձգտել անհամեմատ ավելի մեծ աճի, որը շատ դժվար է լինելու ապահովել: Ամեն դեպքում, այն պետք է ապահովել՝ փորձելով դիվերսիֆիկացնել մեր շուկաները, խթանել մեր արտահանումները դեպի այլ երկրներ, ներդրումներ բերել: Պետք է փորձել նաև աջակցել մեր արտադրողին»:

Ինչ վերաբերում է ռիսկերին՝ ոլորտային տեսանկյունից, տնտեսագետի խոսքով, դա կախված է այն հանգամանքից, թե լրացուցիչ ինչ պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ. «Որովհետև նախկին պատժամիջոցներին, կարծես, ընտելացել էինք, դրանց ներքո աշխատում էինք, և որևէ խնդիր չկար: Իսկ երբ խոսում ենք այս նոր պատժամիջոցների մասին, ապա այս պարագայում պետք է ուղղակի հետևել, տեսնել, թե հատկապես որ ոլորտներում կլինեն այդ պատժամիջոցները: Այս պահի դրությամբ, բացի անհատների ու ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, հիմնական պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական շուկային՝ մասնավորապես բանկերին և, ընդհանրապես, ՌԴ-ի ֆինանսական հնարավորությունները սահմանափակելուն:

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասով որոշակի խնդիր կունենան նաև մեր բանկերը: Այսինքն, այդ հանգամանքը կարող է որոշ դեպքերում բավականին նվազեցնել մեր թե՛ բանկային, թե՛ մասնավոր ոլորտի եկամուտները: Այսինքն, մենք ոչ թե ուղղակիորեն խնդիր կունենանք, այլ կընկնեն մեր եկամուտները: Մասնավորապես, եթե մեր բանկերը շրջանառություն ունեին պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հետ, մեր բանկերի պարագայում շրջանառությունը խնդիրներ կունենա: Այս պարագայում լուծման մի քանի տարբերակ կա: Տարբերակներից մեկը հետևյալն է. ՀՀ կառավարությունը պետք է նստի ու խոսի ԱՄՆ-ի հետ՝ ասելով, որ չի կարող չաշխատել այդ բանկերի հետ, որովհետև ԵԱՏՄ-ի շրջանակներում գործընկեր է: Այսինքն, այնպես, ինչպես ժամանակին անում էինք Իրանի հետ կապված խնդիրների դեպքում, երբ Արևմուտքը, ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեցին Իրանի նկատմամբ: Չնայած Իրանի դեպքում այլ է, ԻՀՀ-ի հետ բանկային հարաբերությունները դեռևս նորմալ չեն կարգավորվել, բայց, միևնույն ժամանակ, Իրանի հետ առևտուրը չէր կարող պատժամիջոցի տակ ընկնել: Այդ պարագայում մենք ոչինչ չէինք կարող անել՝ մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը: Մենք բացատրում էինք, որ Իրանը մեր բնական հարևանն է, ու միայն վրացական ուղղության վրա հենվելն ուղղակիորեն ավելացնում է Հայաստանի անվտանգային ռիսկերը»:

Հաշվի առնելով վերոնշյալը ՝ Ռոբերտ Հարությունյանը շեշտեց՝ նման բացատրություններ, քննարկումներ պետք է լինեն նաև այսօրվա իրավիճակում, որ մեր ընկերությունները գոնե կարողանան դուրս գալ հնարավոր վնասի ու ռիսկերի տակից. «Բայց, ընդհանուր առմամբ, շրջանառությունը կընկնի, վաճառքները կկրճատվեն, և կնվազեն հատկապես մեր արտահանողների եկամուտները: Այս պատժամիջոցներն անպայման կազդեն Ռուսաստանի տնտեսական վիճակի վրա, Ռուսաստանը կունենա որոշակի տնտեսական անկում, ինչն ուղղակիորեն ազդելու է ռուս սպառողի ֆինանսական հնարավորությունների վրա: Այն, ուզենք, թե ոչ, կրճատվելու է»:

Նա հավելեց, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին մի կարևոր բան ևս տեղի է ունենում. «Խոսքը նավթի գնի բարձրացման մասին է: Դժվար է ասել՝ ռուս-ուկրաինական խնդրի հանգուցալուծման դեպքում այն կիջնի՞, թե՞ ոչ, բայց եթե այս իրավիճակը շարունակվի, ուղղակիորեն անդրադառնալու է մեր քաղաքացիների եկամուտների վրա: Այսինքն, ենթադրում եմ, որ վառելիքի գինը կբարձրանա, ինչն ուղղակիորեն ազդելու է մեր քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Սա ևս պետք է հաշվի առնել՝ հասկանալու, թե ինչպես է պետք այդ գործոնը կոմպենսացնել, և ինչ պետք է անել: Ծանր ժամանակաշրջան է, բայց այդ ուղղությամբ ևս պետք է աշխատել»:

Անդրադառնալով մեզ մոտ առկա ընդհանուր գնաճային ֆոնին՝ տնտեսագետը նախ նշեց, որ ԿԲ-ն բավականին պրոֆեսիոնալ տիրապետում է այն գործիքներին, որոնցով կարողանում է զսպել գնաճը: «Մեր ԿԲ-ն այս գնաճը սկսել էր զսպել դեռ անցած տարվանից: Այսինքն, եթե հանկարծ այդ ժամանակ գործիքներ չկիրառեինք, օրինակ՝ շրջանառությունից գումարների կրճատման միջոցին չդիմեինք, կարող է և ունենայինք այնպիսի գնաճ, ինչպես ԱՄՆ-ում, ՌԴ-ում էր: Խոսքը շատ դեպքերում 10-15 տոկոսով գնաճի մասին է: ԿԲ-ն միջնաժամկետ վերահսկողություն է իրականացնում, և իրենց համար կարևոր է ոչ թե այս պահին առկա գնաճի ցուցանիշը, այլ երեք տարվա կտրվածքով միջին գնաճը: Իրենք փորձում են երեք տարվա կտրվածքով գնաճը պահել «Պետական բյուջի մասին» օրենքով սահմանված 4+-1,5 տոկոսի տիրույթում: Մենք գուցե կարող ենք այս տարի զսպել գնաճը: Բայց եկեք հասկանանք, թե ինչ է դա նշանակում: Նշանակում է, որ մեր քաղաքացիների ֆինանսական հնարավորությունները պետք է կրճատվեն: Այսինքն, մենք չպետք է ունենանք եկամուտներ, որ կարողանանք դրանք ծախսել սպառման վրա, ըստ որի էլ գնաճ տեղի չունենա: Բայց տվյալ դեպքում տեսնում ենք, որ գնաճը ոչ թե պահանջարկի, այլ առաջարկի գնաճ է: Այսինքն, գները բարձրացնում են վաճառողները: Ու գինը ոչ թե պահանջարկի մեծացմամբ է պայմանավորված, այլ բարձրացնում են, որովհետև ապրանքն այստեղ հասցնելը և, ընդհանուր առմամբ, ինքնարժեքն ավելի է թանկացել»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ վաճառողն այս պարագայում այլ բան չի կարող անել, քան գինը բարձրացնելն է:

«Այս դեպքում արդեն պետությունը պետք է մտածի՝ ինչ անի, որ մեր սպառողների ֆինանսական հնարավորությունը մեծացնի, թեպետ մեծացնելու պարագայում ստիպված է լինելու ևս մեկ անգամ խթանել սղաճը, ինչը նույնպես խնդիր կառաջացնի: Շատ դժվար իրավիճակ է այս առումով, բայց, իմ կարծիքով, կառավարությունը պետք է ԿԲ-ի հետ համատեղ հասկանա, թե ինչ է ուզում անել ԿԲ-ն, մյուս կողմից՝ պետք է փորձի այնպիսի աջակցման մեխանիզմներ մշակել, իրականացնել, որոնք կմեղմեն մեր քաղաքացիների սոցիալական վիճակը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»ՇարժումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՀայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԼՀԿ թիմը Գյումրիում էՉեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայր