Կալիֆոռնիայում եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 5 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓետրվարի 28-ին առնվազն հինգ մարդ է զոհվել հրաձգության հետևանքով Սակրամենտո քաղաքից (Կալիֆոռնիայի նահանգ) ոչ հեռու գտնվող եկեղեցում, ոստիկանությունը ժամանել է պատահարի վայր: Այդ մասին հայտնել է BNO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պատահարի վայրում աշխատում են Սակրամենտոյի շրջանի ոստիկաննեը, նաև ներկա է հատուկ նշանակության ջոկատը:
Հեռուստաալիքը Twitter-ի իր էջում գրել է, որ կարգի պահապանները հավաստել են հինգ զոհվածների մասին տեղեկատվությունը: Կրակողի ինքնությունը և նրա դրդապատճառները հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ զոհերի թվում կան երեխաներ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



