Սոնա Շահգելդյանը բալիկի է սպասում. երգչուհին առաջին անգամ խոսել է հղիության մասին
ԼԱՅՖBlognews.am-ը գրում է.
2015 թվականին երգչուհի Սոնա Շահգելդյանի անձնական կյանքում փոփոխություն եղավ. իր տարեդարձի օրը՝ փետրվարի 14-ին, նա ամուսնացավ։ Արդեն 2016-ին Սոնան մայր կդառնա։ Այս մասին առաջին անդրադարձը երգչուհին վստահել է BlogNews-ին։

Մեզ հետ զրույցում Սոնան հաստատեց, որ բալիկի է սպասում և նշեց, որ շատ երջանիկ է այս առիթով։ Երգչուհին ասաց, որ փոքրիկը լույս աշխարհ է գալու 2016 թվականին։ Նա առայժմ չի ցանկանում մանրամասնել, թե հղիության որ ամսում է, ինչպես նաև փոքրիկի սեռը, սակայն Սոնայի կլորիկացած փորիկն արդեն նկատելի է։)
«Ես չեմ պատրաստվում թաքցնել բալիկիս, ինչպես շատերն են անում։ Երբ երեխաս ծնվի, բոլորն էլ կտեսնեն նրան, սակայն հիմա չեմ ուզում շատ մանրամասներ պատմել»,- ասաց երգչուհին։ Մեր տեղեկություններով՝ Սոնայի առաջնեկի ծնունդը նախանշված է տարեսկզբին։

Սոնան նշեց, որ 2016 թվականից մեծ սպասելիքներ ունի։ «Հաջորդ տարի Աստծո կամքով ես ու ամուսինս կունենանք մեր առանձին տունը»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ այժմ ինքն ու սիրելին ապրում են սկեսուրի հետ, երբեմն էլ, երբ շատ զբաղված է լինում, հյուր է գնում մայրիկին։
BlogNews-ը շնորհավորում է Սոնային և թեթև ծննդաբերություն մաղթում։



Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



