Թուրքիան փակում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան շարունակում է հետևել Մոնտրյոյի կոնվենցիայի հոդվածների կատարմանը, այդ թվում՝ նախատեսում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցնելու սահմանափակում:
«Մոնտրյոյի կոնվենցիայի պահպանումն օգուտ է բերում, և մենք կշարունակենք դրա 19-րդ, 20-րդ, 21-րդ հոդվածների իրականացումը, ինչպես արել ենք մինչ օրս»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան նախազգուշացրել է ափամերձ և ոչ ափամերձ բոլոր երկրներին, որ ռազմական նավերին թույլ չի տա անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով:
«19-րդ հոդվածը միանգամայն պարզ է։ Ի սկզբանե դա Ռուսաստանի հարձակում էր. մենք այն գնահատում էինք մասնագետների, զինվորականների, իրավաբանների հետ։ Հիմա դա վերածվել է պատերազմի», - ասել էր Չավուշօղլուն։