Պեսկովը՝ Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերի կորուստների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊեսկովը տվյալներ չունի Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերի կորուստների մասին։ Այս մասին նա հայտնել է երեքշաբթի լրագրողների հետ զրույցում, գրել է ՏԱՍՍ–ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նա նշել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հարվածներ չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին և բնակելի համալիրներին։
«Ռուսական զորքերը հատուկ գործողության ընթացքում ոչ մի հարված չեն հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի համալիրներին, դա բացառվում է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյա՞կ է հատուկ գործողության ընթացքում քաղաքացիական զոհերի մասին։
Պեսկովն ընդգծել է, որ խոսքը միայն Ուկրաինայի ապառազմականացման մասին է, հարվածներ են հասցվում բացառապես ռազմական օբյեկտներին։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



