Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինձ շատ դժվար չէ առանց քեզ, պապ, բայց ես քո ուժեղ աղջիկն եմ». Մանե Գրիգորյանը եթեր է վերադարձել

ԼԱՅՖ

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը հոր՝ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվանից հետո վերադարձել է աշխատանքի։ Հանրային հեռուստաընկերության եթերում Մանեն նշել է, որ մեծ դժվարությամբ է վերադառնում աշխատանքի, եւ իր համար ծանր է խոսել իր մեծ կորստի մասին։

«Իմ եւ մեր ընտանիքի անունից անչափ շնորհակալ եմ բոլորի ջերմ խոսքերի, կարեկցանքի ու պապայի հանդեպ անսահման սիրո համար։ Ես նրա արվեստի մեծ երկրպագուն եմ, նա եղել է նաեւ իմ ուսուցիչը, բայց նախեւառաջ իմ ամենամոտ ընկերն էր, ու ես անսահման հպարտ եմ, որ ծնվել եմ հենց իր ընտանիքում, իր դուստրն եմ։ Ես միշտ եղել եմ պապայի աղջիկ ու այդպես էլ կլինի։

Նա ինձ սովորեցրել է ամեն ինչ, եղել է իմ ուժը, բայց եւ թուլությունս։ Նրա կյանքի, ստեղծագործողությունների, սերունդներ կրթելու մասին մի օր անպայման երկար կխոսեմ։ Բայց հիմա ուզում եմ մի պատմություն պատմել ու հենց այդ պատմությունով էլ փորձեմ եթեր վերադառնալ։  

Պապայի հիվանդության մասին իմացանք այս սեպտեմբերին, ու միանգամից սկսվեց «Առաջին ալիքի» նոր եթերաշրջանը։ Շատ ծանր էր ինձ համար, բայց մշտապես փորձել եմ լինել պրոֆեսիոնալ եւ աշխատել եմ նախեւառաջ իր համար, որ հանկարծ չտեսնի՝ տխուր եմ, ընկճված, հոգնած ու հանկարծ չմտածի, որ գուցե հույսս կորցրել եմ։ Միշտ դիտում էր եթերներս ու վերջերս՝ հոկտեմբերին կամ նոյեմբերին, մի օր հարցրեց․ «Այսօր ինչո՞ւ էիր տխուր»։ Շատ լարվեցի, շփոթվեցի, ասացի՝ չէ՛, տխուր չէի։ Ասաց՝ աչքերդ մատնել են։ Շատ արագ ինչ-որ բան հնարեցի, ուշադիր նայեց աչքերիս ու ասաց․ «Պատկերացրու հեռու գյուղում ապրող մարդ, ով առավոտյան միացնում է հաղորդումդ՝ երկու-երեք ժամով առօրյա հոգսերից կտրվելու համար ու աչքերդ տխուր տեսնում, տեսնում վատ տրամադրությունդ, ազնի՞վ է։ Քո օրվա վատ տրամադրությունը երբեք չպիտի փոխանցես հեռուստադիտողին, թույլ չտաս՝ քեզ տեսնեն թուլացած, հոգնած կամ ընկճված ու կյանքում ինչ էլ լինի, մնա նույն ուժեղ աղջիկս, ինչպես կաս»։

Ինձ շատ դժվար չէ առանց քեզ, պապ, բայց ես քո ուժեղ աղջիկն եմ ու խոստանում եմ լինել պրոֆեսիոնալ ու հիշել քո խորհուրդները ու կանեմ ամեն ինչ, որ իմ թուլությունն էլ երբեք չփոխի իմ հեռուստադիտողի տրամադրությունը։ Շնորհակալ եմ, հպարտ եմ ու սիրում եմ անսահման»,- եթերում ասել է Մանեն։

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan