Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի հետ բանակցելու համար նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, երեքշաբթի օրը՝ մարտի 1-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հաղորդում է Korrespondent-ը:
«Նախ՝ ամբողջական հրադադար է անհրաժեշտ, որպեսզի նստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա տեսաուղերձում։
Նա նաև ասել է, որ եթե գործընկերները չեն ցանկանում, որ Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում, ապա իրենց անվտանգության երաշխիքներ են պետք։
«Եթե Ուկրաինան ընկնի, ապա ռուսական զորքերը կլինեն ՆԱՏՕ-ի սահմանների մոտ»,-նշել է նա։
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի մտցնել։
«Բայդենն ինձ ասաց, որ դեռ ոչ թռիչքային գոտի ստեղծելու ժամանակը չի եկել»,- ասել է նա։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



