Ջոնսոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամներից ոչ մեկը չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ի ցանկացած անդամի համար Ռուսաստանի հետ ռազմական առճակատմանն ակտիվ մասնակցելը հսկայական քայլ է, որը չի դիտարկվում անդամ երկրներից որևէ մեկի կողմից։ Դրան համաձայնություն ստանալու համար անհրաժեշտ կլիներ ստանալ խորհրդարանի կամ ամբողջ երկրի ժողովրդի համաձայնությունը»,- ասաց նա։
Ջոնսոնն ընդգծել է, որ միևնույն ժամանակ երկիրը նախատեսում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, նրան զենք մատակարարել և տնտեսական պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



