Ուկրաինան կարող է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել Բելառուսին. Դանիլով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան կարող է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել Բելառուսին, եթե գերագույն գլխավոր հրամանատարը համապատասխան որոշում կայացնի։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 1-ին, «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը։
«Մեր զորքերը այժմ զբաղված են ռուսական ռազմական տեխնիկայի և ռեսուրսների ոչնչացմամբ, որոնք այսօր գտնվում են մեր երկրի տարածքում։ Եթե անհրաժեշտ լինի, եթե գերագույն հրամանատարի կողմից որոշում կայացվի դա անել, այն կընդունվի»,- ասել է նա։
Ճշտող հարցին, թե արդյոք Ուկրաինան կանխարգելիչ հարված կհասցնի Բելառուսին, եթե որոշումը կայացնի Ուկրաինայի նախագահ, գերագույն հրամանատար Վլադիմիր Զելենսկին, Դանիլովը պատասխանել է. «Բնականաբար»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



