Երևան, 08.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2022 թվականի մարտ ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի մարտի 3-ից։

Հիշեցնենք, որ 2022թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով:

Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։ Վճարող կազմակերպությունն ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, վճարող կազմակերպությունն ընտրելու համար 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում պետք է անձամբ դիմում ներկայացնեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Այն կենսաթոշակառուներն, ովքեր կընտրեն Ազգային օպերատորին (ՀայՓոստ), մինչև ՄՍԾ դիմելը պետք է արդեն ունենան Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր՝ կնքված Հայփոստի հետ, և դիմումի հետ միասին ներկայացնեն նաև պայմանագիր կնքելու մասին Հայփոստի տված տեղեկանքը։

Անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։

75 տարին լրացած կենսաթոշակառուները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում վճարման եղանակ ընտրելու, ինչպես նաև Հայփոստի հետ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու պարտավորություն չունեն։

Բանկի կամ Հայփոստի հետ պայմանագիր կնքած՝ քաղաքային բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների կենսաթոշակը փոխանցվում է բանկային քարտերին կամ էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներին։

Քարտային և էլեկտրոնային հաշիվներին առկա միջոցները կարող են օգտագործվել անկանխիկ վճարման տեխնիկական միջոցներով վճարումներ կատարելու, բանկի կամ Հայփոստի սպասարկման կենտրոններում (մասնաճյուղերում) հաշվից գանձելու, ինչպես նաև կանխիկացվել ավտոմատ գանձման մեքենաների և կանխիկացման սարքերի միջոցով։

Կենսաթոշակառուի ցանկությամբ կամ պատվերով իր բնակության վայրում կանխիկացման ծառայություն մատուցելու համար Հայփոստը կանխիկացման գործարքները կատարում է որպես լրացուցիչ ծառայություն, ինչի համար կենսաթոշակառուն վճարում է՝ կազմակերպության և կենսաթոշակառուի միջև կնքված պայմանագրով սակագին նախատեսված լինելու դեպքում։

Այն կենսաթոշակառուները, ովքեր պետք է ընտրեն վճարող կազմակերպություն, սակայն դեկտեմբերին չեն դիմի ՄՍԾ, 2022 թվականի հունվար ամսվա իրենց կենսաթոշակը կստանան ծրագրային մոդուլի կողմից պատահականորեն ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով։

Այս դեպքում, ինչպես նաև ցանկացած այլ դեպքում բանկ կամ Ազգային օպերատոր (ՀայՓոստ) ընտրելուց հետո կենսաթոշակառուները կարող են դիմել ՄՍԾ և փոխել վճարող կազմակերպությունը։

Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Արջը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹՀեղուկ գազը կրկին թանկացել է․ վարորդները բողոքում են Քամի, մառախուղ, ձնախառն անձրև․ ինչ եղանակ կլինի Գեղարքունիքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել. 3 վագոն բախվել են իրար Թոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Եվրոպայում բողոքել են Թրամփից Ալբերտը եվրատեսիլյան բեմում ունեցել է իր առաջին փորձը Անտեսված գիտություն, ձախողված պետություն․ ինչպե՞ս կառավարել գիտությունըUcom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ Փաշինյանը Բաքվից նավթ ու բենզին է ուզում գնել 2 անչափահասներ ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային. լուսանկարԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին Չինաստանը բացել է էներգիայի պահեստավորման հսկայական կենտրոն Սպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 8-ին Խոստացված աշխատատեղերի փոխարեն՝ աճող աղքատություն ու թանկացումԵկեղեցու շուրջ թեման խայծ է, որպեսզի հանրությունը մոռանա սոցիալական հարցերը. Հրայր ԿամենդատյանԵրևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել 3 հորոսկոպի նշան, ովքեր կկորցնեն իրենց ֆինանսը այս տարվա վերջինՀայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Վաշինգտոնյան հուշագրի վտանգները․ ուր է գնում Հայաստանը իշխանությունների քաղաքական քայլերի հետևանքով Եկեղեցու անկախության դեմ նոր հարված․ իշխանությունը փորձում է ձևավորել վերահսկվող հոգևոր իշխանություն Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը` 301 թվականինՏարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցելԻրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համարՕրվա աղոթքԹուրքիայի կողմից ֆինանսավորվող F-35-ները ԱՄՆ-ում անգործության են մատնված. ԶԼՄ Ռուսական ակտիվների առգրավումը կարող է ազդել եվրոյի դերի վրա` որպես պահուստային արժույթ. FTԵրկվորյակները գնում են ժամադրության, Կարիճները՝ պաշտոնի բարձրացում. դեկտեմբերի 8-14-ի աստղագուշակՏավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամՆորակառույց շենքի շինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի համար նախատեսված հորի դուռը և 7-8 մետր բարձարությունից վայր ընկելԱնհրաժեշտ է Գազայի ապածшյրահեղականացումը՝ հետևելով Գերմանիայի օրինակին․ ՆեթանյահուԵրբ Հայաստանում եկեղեցականները ձերբակալվում են, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու. Արամ ԱԲռնցքամարտի ԱԱ. Ժիրայր Սարգսյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով Գերմանիայի կանցլերը հազարավոր հայցեր է ներկայացրել իր հասցեին հնչած վիրավորանքների համար. Welt am SonntagՎերջին երկու օրվա ընթացքում Ուզբեկստանում երեք երկրաշարժ է տեղի ունեցել Նյարդային ցավի դեմ դեղամիջոցը կարող է կողմնակի ազդեցությունների կասկադ առաջացնել տարեց հիվանդների մոտՀեղեղում Լուվրում. վնասվել են Եգիպտական հնությունների գրադարանի գրքերը Ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը․ ՓաշինյանՄառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակումԻրանը հայտարարել է մոտ ժամանակներս հիբրիդային և էլեկտրական մեքենաների արտադրություն սկսելու մասինԱշխարհի սպիտակամորթ բնակչությունը վերացման վտանգի տակ է․ Մասկ Goal-ը հրապարակել է ԱԱ-2026-ի հաղթողների գլխավոր հավակնորդների վարկանիշը