Մեծ Բրիտանիայում առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Ղազախստանի և Ադրբեջանի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի խորհրդարանը շարունակում է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այսօր խորհրդարանի անդամներից մեկը՝ Մարգարեթ Հոջը, առաջարկել է դիտարկել նաև Ղազախստանի ու Ադրբեջանի դեմ պատժամիջոցները՝ ասելով, որ այդ երկրներն աջակցում են Պուտինին։ Այս մասին հաղորդում է Sputnik.kz-ը:
«Պատժամիջոցներ կկիրառվե՞ն Ղազախստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ»,- հարցրել է նա Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասին:
Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ կուսումնասիրի Ղազախստանին և Ադրբեջանին վերաբերող այս հարցը։
Թրուսն ասել է, որ մինչ այժմ Մեծ Բրիտանիան հիմնականում զբաղվում է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառմամբ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



