Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռուսաստանը ձեռք է բերել լծակ Ադրբեջանի՝ արտաքին գեոտնտեսական քաղաքականության որոշակի դերակատարում ստանձնելու առումով

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրեր առաջ Ռուսաստանի և Ադրվեջանի միջև դաշնակցային հռչակագիր է կնքվել, որի 25-րդ կետում ասվում է, որ կողմերը զերծ կմնան մյուս կողմի շահերին ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառող ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց, իսկ 17-ում ասվում է, որ կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից, ներառյալ՝ երրորդ պետությունների միջոցով իրականացվող գործողությունները: Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, թե Ադրբեջանը խոստացել է նավթ մատակարարել Ուկրաինա, ինչը կարող է դիտարկվել քայլ՝ ընդդեմ Ռուսաստանի:

Այս թեմայի մասին զրուցել ենք էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ։

Հարցին, թե արդյե՞ք հռչակագրի այս կետերով Ադրբեջանը սահմանափակվում է աշխատել երրորդ, ինչպես նաև՝ արևմտյան երկրների հետ` մասնագետն ասաց. «Ուկրաինայի մասով հստակեցնենք, որ Ալիևի կողմից արված այդ հայտարարությունը վերաբերում էր բացառապես հումանիտար օգնությանը, խոսքը նավթամթերքի կոմերցիոն մատակարարումների մասին չէր: Եվ որքանով ես գիտեմ, երեկվա դրությամբ այդ հումանիտար օգնությունը ցուցաբերվել է, ինչը լիովին տեղավորվում է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում: Ինչ վերաբերում է առևտրային կապերին և կոմերցիոն բաղադրիչին՝ Ձեր հարցադրումն արդեն իսկ իր մեջ պատասխան է պարունակում․ ակնհայտ է, որ այս հռչակագրի շրջանակում Ռուսաստանը ձեռք է բերել լծակ Ադրբեջանի՝ արտաքին գեոտնտեսական քաղաքականության որոշակի դերակատարում ստանձնելու առումով:

Բայց, բացի դրանից, մենք, իհարկե, պետք է շատ օբյեկտիվորեն գնահատենք Ադրբեջանի իրական հնարավորությունները, որովհետև ի հեճուկս այն բանի, որ ավանդաբար խոսվում էր այն մասին, թե Ադրբեջանի նախաձեռնած Հարավային գազային միջանցքն էական դիվերսիֆիկացիոն նշանակություն ունի Եվրոպայի համար, մենք այսօր տեսնում ենք, որ դրա թողունակությունն այսօր կազմում է 10 մլրդ խորանարդ մետր տարեկան, ապագայում լավագույն դեպքում՝ կարող է հասնել 16-ի, իսկ Եվրոպան սպառում է մինչև 450 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, այսինքն՝ անկախ ամեն ինչից, մենք պետք է խոսենք թվերով և հստակեցնենք այն, որ ռեալ հնարավորություն ձևավորելու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը կամ այն առավել ևս դիվերսիֆիկացնելու՝ Ադրբեջանն այսօր չունի, և դա շատ լավ նրանք հասկանում են: Ուստի, այո՛, ՌԴ-ն ձեռք է բերում որոշակի լծակներ: Առհասարակ հռչակագիրը քաղաքական իմաստով նաև թույլ է տալիս Ադրբեջանին պահելու ավելի, եթե ոչ՝ վերահսկողության, ապա՝ կանխատեսելիության դաշտում, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության տիրույթում, բայց ինչ վերաբերում է բնական գազին, նավթին, այստեղ ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ պարագայում և օբյեկտիվորեն ի վիճակի չէ այլընտրանք դառնալ ՌԴ-ին կամ մրցակցել նրա հետ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա