Բզկտված ԱՐՑԱԽ. ՆՈՐԱՇԵՆ. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳՆՈՐԱՇԵՆ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Համայնքը գտնվում է հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Հադրութ շրջկենտրոնից 5 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 78 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 933 հա տարածք, որից 724 հա գյուղատնտեսական նշանակություն, 162 հա անտառային հողեր։
Համայնքի տարածքում է գտնվում «Քյահրիզ» աղբյուրը։ Գյուղի պատմամշակութային հուշարձաններն են՝ 1893 թվականին կառուցված եկեղեցին, 19-րդ դարի գերեզմանոցը, ինչպես նաև 9-11-րդ դարերից պահպանված խաչքարը։
Մինչ օկուպացիան, համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 159 մարդ, կար 43 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 26 աշակերտներ։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



