Փակ տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չէ․ նախարարի նոր որոշումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆIrakanum.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Առողջապահության նախարարությունը քննարկում է որոշման նախագիծ ըստ որի փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը կչեղարկվի։ Այսօր արդեն նախարար Անահիտ Ավանեսյանը նոր որոշում է ստորագրել, համաձայն, որի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանից հանվում է «պարտադիր» բառը։
Համաձայն փոփոխության դիմակ կրելու անհրաժեշտությունը թողնվում է քաղաքացու հայեցողությանը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



