Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի ատոմային ավերիչ պատերազմ. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրրորդ համաշխարհային պատերազմը մոլորակի վրա կվերածվի ատոմային ավերիչ հակամարտության։ Այս մասին քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС գործակալությունը: «Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի ատոմային ավերիչ պատերազմ»,- ասել է Լավրովը։ Լավրովը նաև ուշադրություն է դարձրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, որն օրեր առաջ հայտարարել էր, որ Մոսկվայի նկատմամբ Վաշինգթոնի սահմանած կոշտ պատժամիջոցների այլընտրանքը կլիներ երրորդ համաշխարհային պատերազմը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



