Զախարովան խոսել է «միջուկային կոճակի» օգտագործման հնարավորության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը ելնում է նրանից, որ Ռուսաստանի կողմից միջուկային կոճակը սեղմելու սցենարը չի իրականանա ոչ մի դեպքում։ Այս մասին կոլումբիական W Radio ռադիոյին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА «Новости»-ն։
«Մենք ելնում ենք նրանից, որ այդ ապոկալիպտիկ սցենարը չի իրականացվելու ոչ մի պատրվակով և ոչ մի դեպքում»,- ասել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում։
«Կարծում եմ՝ մեզ ուրիշի հետ եք շփոթում։ Ինչ վերաբերում է միջուկային զենքի կիրառմանը, մենք արդեն մի քանի անգամ հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Միգուցե դուք մեզ շփոթում եք Միացյալ Նահանգների հետ, բայց Ռուսաստանի Դաշնությունը երբեք այս մասին չի խոսել»,- եզրափակել է նա։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



