Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վահագն Խաչատուրյանին չընտրեց Հանրապետության նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վահագն Խաչատուրյանին չընտրեց Հանրապետության նախագահ:
Մարտի 2-ին կայացած քվեարկության արդյունքները մարտի 3-ի նիստում հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նա հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի ընտրության հարցի քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել:
Նախագահի պաշտոնում ընտրվելու համար պետք էր 81 կողմ ձայն: Երկրորդ փուլով նախագահի ընտրության դեպքում անհրաժեշտ կլինի 64 կողմ ձայն:
Աժ նիստը շարունակվում է:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



