Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում նախազգուշացնող ազդանշան է միացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի գրեթե ամբողջ տարածքում օդային ռմբակոծման նախազգուշացնող ազդանշան է միացվել, իսկ մայրաքաղաքում հզոր պայթյունների ձայներ են լսվում։ Укринформ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Գերագույն Ռադայի Տելեգրամի ալիքը։
«Գրեթե ամբողջ Ուկրաինայում օդային վտանգի մասին է հայտարարվել. Կիև, Խարկով, Լվով, Վոլինի մարզ, Ժիտոմիր, Իվանո-Ֆրանկովսկ, Կամյանեց-Պոդիլսկի, Կալուշ, Խմելնիցկի, Չերկասի, Կիևի մարզ, Չեռնովցի»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Միաժամանակ ականատեսները հայտնում են, որ ուժգին պայթյուններ են լսվում մայրաքաղաքում։
Կենտրոնական երկաթուղային կայարանի տարածքում ծուխ է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



