98 տարեկանում մահացել է Բելառուսում ԽՍՀՄ վերջին հերոսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ98 տարեկանում մահացել է Բելառուսում բնակվող Խորհրդային Միության վերջին հերոսը՝ Իվան Կուստովը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Իվան Իլյիչը մահացել է 98 տարեկանում: Պաշտոնաթող գնդապետ Իվան Կուստովը Խորհրդային Միության՝ Բելառուսի Հանրապետության տարածքում ապրող վերջին հերոսն էր»,- ասվում է զեկույցում։
1942 թվականի օգոստոսին Իվան Իլիչը զորակոչվել է Կարմիր բանակ։ 1945 թվականի հունվարին 1-ին բելառուսական ռազմաճակատի կազմում ղեկավարելով հրաձգային վաշտը՝ նա մղել է հարձակողական մարտ, որի համար ստացել է Խորհրդային Միության հերոսի կոչում, գրում է ՏԱՍՍ-ը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



