Մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը` հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը։
Տեղեկացվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Նշենք, որ Ադբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել` ասելով, որ հայկական կողմն իբրև թե երեկ երեկեյան կրակ է բացել Թովուզի շրջանի ուղղությամբ։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը կորուստներ չունի։