Մղարթը հունվարին գնում է ընտրությունների
ՔԱՂԱՔԱԿԱՆԿենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Լոռու մարզի Մղարթ գյուղում հունվարի 24-ին նշանակված են համայնքի ղեկավարի ընտրություններ: Թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետները ուղիղ համընկնում են ամենատոնական օրերին: Առաջադրումը նշանակված է դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 3-ը ներառյալ, գրանցումը՝ հունվարի 3-5-ը ներառյալ: Սա նշանակում է, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տոնական օրերին կաշխատի:
Նշենք, որ Մղարթը Լոռվա «քիփիլիկ» գյուղերից է՝ մոտ 450 բնակչով: Գյուղը գտնվում է Վիրահայոց լեռնաշղթայի Շեկաղբյուր լեռան հարավային լանջին՝ Ալավերդի քաղաքից 23 կմ հարավ-արեւմուտք:
Գագիկ Աղբալյան
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



