Թուրքիայի և ԱՄՆ-ի ԶՈՒ ԳՇ պետերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր գեներալ Մարկ Միլիի հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Հաղորդագրության համաձայն՝ Յաշար Գյուլերի և Մարկ Միլիի հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ընթացիկ զարգացումների շուրջ։ Երկու գործընկերները գնահատել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։