Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը. հայտարարագիր
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր Ազգային ժողովը Հանրապետության հինգերորդ նախագահ ընտրեց Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ կուսակցության վարչության նախկին անդամ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին:
Վահագն Խաչատուրյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվելուց հետո ներկայարցել էր իր ունեցվածքի հայտարարագիրը:
Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում է, որ Վահագն Խաչատուրյանը հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ ավտոտնակ ժ Կենտրոն համայնքում, երկու հողամաս՝ Ձորաղբյուրում և Արաբկիրում: Բոլոր գույքերի միանձնյա սեփականատերն է:
Բանկային հաշիվներին Վահագն Խաչատուրյանն ունի 163 դոլար և մոտ 11.6 մլն դրամ: Կանխիկ հայտարարագրել է 15 000 դոլար:
Որպես աշխատանքի վարձատրություն հայտարարագրել է 8 մլն դրամ: