Գերմանիան դիտարկում է Ուկրաինային 2 400 զենիթային հրթիռ մատակարարելու հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան դիտարկում է Ուկրաինային 2 400 զենիթային հրթիռ մատակարարելու հնարավորությունը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով կառավարության աղբյուրին։
Ավելի վաղ DPA գերմանական տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ էկոնոմիկայի նախարարությունը հավանություն է տվել «Ստրելա» խորհրդային հրթիռների մատակարարմանը։
Աղբյուրը Reuters-ին տեղեկացրել է, որ Անվտանգության դաշնային խորհուրդը դեռեւս հավանություն չի տվել այս քայլին։ «Հրթիռները պատրաստ են տեղափոխման»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ Ուկրաինային կմատակարարի 1 000 հակատանկային հրանոթ եւ 500 Stinger զենիթահրթիռային համալիր։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



