Նոր որոշում. Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլը» զրկվեց մաքսային արտոնությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը զրկեց զուգագուլպաների արտադրության համար նախկինում տրամադրված մաքսային արտոնությունից։
Ըստ հիմնավորման՝ ընկերությունը ներկայում չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել, և ավարտի ժամկետը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը 2021թ–ի որոշմամբ ազատվել էր 106 մլն դրամ մաքսատուրքից:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



