Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ կա զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում իրանական համարանիշներով Scanya մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, որը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Խաշնաթ Ռահիմն էր, տեղում մահացել է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



